Վերադառնալ թիմ

Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է գերազանցությամբ՝ Ստեփանակերտում։ 1977 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ: Երրորդ կուրսը գերազանց ավարտելուց հետո՝ չնայած դասախոսների հորդորներին մնալ ինստիտուտում ու հետագայում զբաղվել գիտությամբ՝ փոխադրվել է հեռակա ուսուցման՝ Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտ: Հետագայում վերադարձել է Ստեփանակերտ և 1982 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ինստիտուտը։

Արցախյան շարժման կարկառուն ներկայացուցիչ: Հայ պետական և քաղաքական գործիչ: Արցախի Հանրապետության վարչապետ՝ 1992-1994 թվականներին։  Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ 1994-1997 թվականներին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ 1997-1998 թվականներին։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ՝ 1998-2008 թվականներին:

Պարգևներ և կոչումներ՝ 

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշան, Արցախի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, «Շուշիի ազատագրման համար» մեդալ, Պատվավոր Լեգեոնի շքանշան, «Մեծ խաչի ասպետ» Պատվո շքանշան (Վրաստան), «Վիտաուտաս Մեծ» շքանշան (Լիտվա), «Սպիտակ արծիվ» շքանշան (Լեհաստան), «Փրկչի» շքանշան (Հունաստան), «Լիբանանյան մայրու» շքանշան (Լիբանան):